09:58  ,  23 սեպտեմբերի, 2016

ԱԱ-2016. Քառորդ եզրափակիչի զույգերը

Կոլումբիայում ընթացող ֆուտզալի աշխարհի առաջնությունում հայտնի են դարձել 1/4 եզրափակիչի զույգերը:

Աշխարհի գործող չեմպիոն Բրազիլիայի հավաքականի պես 1/8 եզրափակիչի արգելքը չհաղթահարեց նաեւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Իտալիան, որը պարտվեց եգիպտացիներին: Նախօրեին բրազիլացիները հետխաղյա 11 մետրանոցներով սենսացիոն պարտություն էին կրել Իրանի հավաքականից: Աշխարհի գործող փոխչեմպիոն Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ռուսների հետ:

1/4 եզրափակիչի խաղերը կկայանան սեպտեմբերի 24-ին եւ 25-ին:

ԱԱ-2016, քառորդ եզրափակիչ

Պարագվայ – Իրան

Իսպանիա – Ռուսաստան

Արգենտինա – Եգիպտոս

Ադրբեջան – Պորտուգալիա

1/8 եզրափակիչ

Իտալիա – Եգիպտոս՝ 3:4

Կոլումբիա – Պարագվայ՝ 0:1

Իրան – Բրազիլիա՝ 5:4 (11 մետրանոցններով)

Ռուսաստան – Վիետնամ՝ 7:0

Իսպանիա – Ղազախստան՝ 5:2

Արգենտինա – Ուկրաինա՝ 1:0

Տաիլանդ – Ադրբեջան՝ 8:13

Պորտուգալիա – Կոստա Ռիկա՝ 4:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում