22:52  ,  5 հուլիսի, 2012

Տեսասարքավորումների կիրառման մասին որոշումն ընդունվեց

Հուլիսի 5-ին Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) Ցյուրիխում որոշում է կայացրել դարպասների գրավումը ֆիքսող տեսասարքավորումների կիրառման մասին:

Այժմ դարպասի գրավումը ֆիքսող երկու համակարգերը` Hawk Eye-ն  եւ «ГолРеф»-ը, որոնց ՖԻՖԱ-ի նախաձեռնությամբ արդեն ստուգել էին գործի մեջ, կսկսեն դրանց կատարելագործման նոր փուլը:

Պաշտոնական մակարդակով այդ համակարգերը եզրափակիչ տեստը կանցնեն Տոկիայում աշխարհի ակումբային առաջնության եւ 2013թ. Բրազիլիայում Կոնֆեդերացիայի Գավաթի ժամանակ, եւ հաջողության դեպքում կսկսվի դրանց համաընդհանուր ներդնումը, հաղորդում է Sport24.fr-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով