09:15  ,  22 սեպտեմբերի, 2016

Բալոտելիի դուբլը «Նիցային» դարձրել է առաջատար

Ֆրանսիական «Լիգա-1-ը» 6-րդ տուրից հետո ունեցել է նոր առաջատար: «Նիցան» տանը 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Մոնակոյի» նկատմամբ եւ 14 միավորով գլխավորել է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Դաշտի տերերից դուբլի հեղինակ է դարձել իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին, որը ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 4-ի:

2-3-րդ տեղերը բաժանող ՊՍԺ-ն ու «Մոնակոն» մեկ միավոր են հետ «Նիցայից»:

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

«Նիցա» - «Մոնակո»՝ 4:0

Պոլ Բայսե, 17, Մարիո Բալոտելի, 30, 68, Ալեսան Պլեա, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով