14:58  ,  21 սեպտեմբերի, 2016

Ռուսաստանի Գավաթ. Ալեքսանդր Գրիգորյանի թիմը դուրս թողեց «Սպարտակին»

Ռուսական Պրեմյեր լիգայի առաջատար Մոսկվայի «Սպարտակը» չհաղթահարեց ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի արգելքը: Մոսկովյան ակումբի ճանապարհին կանգնեց Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «ԲՄԱ Խաբարովսկը», որը տնային խաղում առավելության հասավ նվազագույն հաշվով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը մնաց դաշտի տերերի փոխարինողների թվում: Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «ԲՄԱ-Խաբարովսկի» մրցակիցը կլինի «Ռուբին» - «Չիտա» զույգի հաղթողը:

Ռուսաստանի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«ԲՄԱ Խաբարովսկ» - «Սպարտակ»՝ 1:0

Վլադիսլավ Նիկիֆորով, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում