20:41  ,  5 հուլիսի, 2012

Լրատվամիջոցների թիմերի մրցաշար Երեւանում

Հուլիսի 7-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մարզադահլիճում տեղի կունենա լրատվամիջոցների ութ թիմերի մասնակցությամբ «Երեւան-2012» ֆուտզալի մրցաշարը: Մրցումները կայանալու են Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի կազմակերպմամբ, Հայ-Ռուսական համալսարանի աջակցությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ: Խաղերը կսպասարկեն ՀՖՖ-ի մրցավարները: Մրցման մեկնարկը ժամը 10-ին։

Մրցաշարը կանցնի մեկ օրվա ընթացքում գավաթային մրցակարգով` պարտվողը դուրս է մնում, իսկ հաղթողը շարունակում է պայքարը։ Վիճակահանությամբ, Starsbayart.com կայքի թիմը կհանդիպի NEWS.am լրատվական կայքի թիմի հետ, մյուս զույգերը կազմել են Mediamax.am գործակալություն - «Չորրորդ ինքնիշխանություն» թերթ, «Արեւածաղիկ» ամսագիր - Xsport կայք միասնական թիմ – Mamul.am կայք, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիա - Սլավոնական համալսարան թիմերը:

Հաղթողները կհանդիպեն կիսաեզրափակիչներում, այնուհետեւ կկայանա խաղ երրորդ տեղի համար եւ եզրափակիչ:

Մրցումների ավարտին տեղի կունենա մրցանակաբաշխություն` հաղթողը կստանա «Երեւան-2012» գավաթը եւ պատվոգիր, գավաթներով եւ պատվոգրերով կպարգեւատրվեն նաեւ 2-3 րդ տեղեր զբաղեցրած թիմերը: Մրցանակներ կստանան նաեւ 8 անվանակարգերով աչքի ըկած խաղացողներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով