20:31  ,  5 հուլիսի, 2012

Եգիպտոսի առաջնությունը կվերսկսվի

Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիան (ԵՖԱ) հուլիսի 5-ին հայտարարել է, որ Եգիպտոսի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի օգոստոսին: Առաջնությունը կմեկնարկի գրեթե յոթամսյա ընդմիջումից հետո, որը կապված էր Պորտ-Սադիդում 74 մարդու կյանք խլած ողբերգության հետ:

ԵՖԱ-ն նշել է, որ առաջնությունը նորից կմեկնարկի օգոստոսի 24-ին` պայմանով, որ կառավարությունը հավանություն տա երկրի ստադիոններում անվտտանգության նոր միջոցառումներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Պորտ-Սաիդում Կահիրեի «Ալ-Ահլիի» եւ տեղի «Ալ-Մասրի» թիմերի միջեւ հանդիպման ժամանակ տեղի էին ունեցել ընդհարումներ: Խաղի ժամանակ «Ալ-Մասրիի» երկրպագուները ծեծի էին ենթարկել «Ալ-Ահլիի» աջակիցներին, այնուհետեւ ներխուժել խաղադաշտ եւ հարձակվել հյուրերի մարզչական շտաբի եւ խաղացողների վրա:

Ընդհարումների արդյունքում զոհվեց 70 մարդ, 300 հոգի վնասվածքներ ստացան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով