22:38  ,  5 հուլիսի, 2012

Անզիջում պայքար Վան Պերսիի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է շրջանցել հարեւան «Մանչեսթեր Սիթիին» եւ պայմանագիր կնքել «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսիի հետ, հաղորդում է Dailymail-ը:

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը նպատակադրվել է ցանկացած գնով ձեռք բերել հոլանդական աստղին, որը չորեքշաբթի օրը հաստատել էր, որ «Արսենալի» հետ նոր պայմանագիր չի կնքի:

Չնայած «Սիթիի» ֆինանսական ակնհայտ առավելությանը, սըր Ալեքս Ֆերգյուսոնը փորձում է ճնշում գործադրել թիմի ղեկավարության վրա` Վան Պերսիին ավելի շահավետ առաջարկություն անելու համար:

«Մանչեսթեր Սիթիից» չեմպիոնական տիտղոսը ետ վերցնելու մտադրության մեջ սըր Ալեքս Ֆերգյուսոնը պատրաստ է գնալ մինչեւ վերջ եւ մտադիր չէ բաց թողնել մի խաղացողի, որը լիգայի անցած մրցաշրջանում 30 գոլ է խփել:

Սպասվում է, որ Անգլիայի չեմպիոն «Սիթին» շուտով պաշտոնապես կհայտարարի իր հետաքրքրության մասին, որովհետեւ Ռոբերտո Մանչինին իր հերթին նույնպես փորձում է ստանալ Վան Պերսիին: Վերջին տվյալների համաձայն, «Սիթին» պատրաստ է անհավանական աշխատավարձ առաջարկել` շաբաթական 220 հազ. ֆունտ, որը գերազանցում է «Յունայթեդի» հնարավորությունները: Սակայն Ֆերգյուսոնը համոզելու է իր ակումբին դուրս գալ ֆինանսական սահմանափակումների շրջանակից եւ շրջանցել «Սիթիին»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով