13:22  ,  17 սեպտեմբերի, 2016

Սարգիս Ադամյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) հերթական տուրում «Շտայնբախը» մրցակցի խաղադաշտում 4:1 հաշվով հաղթել է «Հոմբուրգ-08»-ին, փոխանցում է ակումբի կայքը:

Հյուրերի երրորդ գոլը 58-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը: Ադամյանը մեկնարկային կազմում մասնակցել է ամբողջ խաղին:

9-րդ տուրից հետո «Շտայնբախը» 17 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English