16:48  ,  15 սեպտեմբերի, 2016

Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն

Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկամարտի ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը:

Մինչեւ 15 տարեկանների 77 կգ քաշային կարգում նա գրանցել է 280 կգ (130+150) արդյունք՝ բարելավելով իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդները:

Մինչեւ 15 տարեկան աղջիկների 63 կգ քաշային Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը նվաճեց երկամարտի բրոնզե մեդալ՝ 156 կգ (68+88):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում