15:46  ,  15 սեպտեմբերի, 2016

ITF-ը ցմահ որակազրկել է երկու ադրբեջանցի մրցավարի

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) ցմահ որակազրել է Ադրբեջանը ներկայացնող մրցավարներ Շերզոդ Հասանովին եւ Արխիպ Մոլոտյագինին ֆինանսական օգուտ ստանալու նպատակով մրցավարության հնարավորություններն օգտագործելու համար, հաղորդում է itftennis-ը:

Անցած տարի Իսրայելում տեղի ունեցած «Ֆյուչերս» դասի մրցաշարում ադրբեջանցի մրցավարները բազմիցս օգտագործել են հետեւյալ մեխանիզմը. հանդիպման ընթացքում մրցավարները դիտավորյալ ուշ են փոխել հաշիվը livescoring-ի համակարգում, իսկ նրանց հանցակիցները տրիբունայում հասցրել են այդ ընթացքում կատարել երաշխավորված շահումով առցանց խաղադրույքներ:

Ադրբեջնացի մրցավարները նույն մեթոդը կիրառել են «Ֆյուչերս» դասի տարբեր մրցաշարերում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում