15:43  ,  5 հուլիսի, 2012

«Յու Քոմ Գավաթ». Վճռական փուլ

Հուլիսի 6-ին ժամը 11-ից «Օրանժ Թենիս» ակումբում կմեկնարկեն «Յու Քոմ Գավաթ» մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները, որին կհաջորդի զուգախաղի եզրափակիչը:

Հայ թենիսիտները կիսաեզրափակիչ դուրս չեն եկել, սակայն Տիգրան Մարտիրոսյան - Խաչատուր Խաչատրյան զույգը մրցաշարում բավականին լավ հանդես եկավ եւ այս զույգի հետ կապված հույսեր ենք կապում մյուս շաբաթ Երեւանում անցկացվող «Ամերիա Գավաթ» մրցաշարին:

Հուլիսի 7-ին ժամը 11-ից ակումբում կմեկնարի եզրափակիչ խաղը, ինչից հետո տեղի կունենա «Յու Քոմ Գավաթի» փակման պաշտոնական արարողությունը: Իսկ հաջորդ շաբաթ` հուլիսի 9-14 արդեն երկրորդ (անգամ առաջին անգամ անցկացվեց 2011-ին) կանցկացվի «Ամերիա Գավաթ» մրցաշարը:

Խաղերին կարող եք հետեւել` այցելելով յուրաքանչյուր օր «Օրանժ Թենիս» ակումբ, կամ on line տարբերակով` այցելելով Tennisarmenia կայք:

Հիշեցնենք, որ Հայաստանի թենիսի ֆեդերացիան եւ թենիսի միջազգային ֆեդերացիան ( ITF ) հուլիսի 2-7 եւ հուլիսի 9-14 Երեւանում անցկացնում են Futures դասի` տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ 2 մրցաշար «Յու
Քոմ Գավաթ» եւ «Ամերիա Գավաթը»` երկուսն էլ 15 հազար դոլար մրցանակային հիմնադրամով:

Այս մրցաշարերին մասնակցելու համար Երեւանում են թենիսիստներ ավելի քան տասնհինգ երկրներից` Ռուսաստան, Չեխիա, Բելառուս, Սլովակիա, Ուկրաինա, Լեհաստան, Ավստիա, Հնդկաստան, Սիրիա, Արգենտինա:

Մրցաշարին մասնակցում են նաեւ թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականից Խաչատուր Խաչատրյանը, Աշոտը Գեւորգյանը: Առաջին անգամ Հայաստանում պրոֆեսիոնալ մրցաշարի է մասնակցում
 Տիգրան Մարտիրոսյանը, ով վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում եւ հաջորդ տարվանից հանդես է գալու Հայաստանի հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում