20:49  ,  13 սեպտեմբերի, 2016

Հակադոպինգային գործակալությունը Ուիլյամս քույրերին գաղտնի թույլատրել է օգտագործել արգելված դեղամիջոցներ

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ամերիկացի թենիսիստուհիներ Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերին թույլատրել է բուժման նպատակով օգտագործել սպորտում արգելված դեղամիջոցներ: Այդ մասին վկայում են հաքերների Fancy Bears խմբի հրապարակած փաստաթղթերը: Թենիսի միջազգային ֆեդերացիայից հաստատել են, որ WADA-ն տեղյակ է պահել հաքերային գրոհի եւ փաստաթղթերի արտահոսքի մասին, հաղորդում է rsport-ը:

2010-ին, 2014-ին եւ 2015-ին Սերենա Ուիլյամսին թույլատրել են օգտագործել արգելված օքսիկոդոն, հիդրոմորֆոն, պրեդնիզոն, պրեդնիզոլոն եւ մետիլպրեդնիզոլոն: Վինուս Ուիլյամսը 2010-2013-ին ստացել է պրեդնիզոնի, պրեդնիզոլոնի, տրիամցինոլոնի եւ ֆորմոտերոլի օգտագործման իրավունք: Հայտնի չէ, թե ինչ ախտորոշումների հիման վրա են մարզուհիները ստացել այդ թույլտվությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում