14:39  ,  5 հուլիսի, 2012

Բալոտելին՝ Եվրո-2012-ի եզրափակիչի ամենափնտրված ֆուտբոլիստ

«Յանդեքս» ընկերությունը կատարած հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ Եվրո-2012-ի եզրափակիչ Իսպանիա – Իտալիա (4:0) խաղի ժամանակ ռուսական համացանցում երկրպագուները բոլորից շատ փնտրել են իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիին:

Երկրորդ տեղում հայտնվել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, եռյակը եզրափակել է իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը: Չորրորդ տեղում Իսպանիայի թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասն է, իսկ իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտնվել է 5-րդ տեղում:

Հիմնականում երկրպագուները համացանցում փնտրել են գոլերն ու գոլերի հեղինակներին, գրում է Lenta.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով