12:32  ,  5 հուլիսի, 2012

Անդրեյ Շեւչենկոն վիրահատվել է

Ուկրաինայի հավաքականի եւ Կիեւի «Դինամոյի» 35-ամյա հարձկավող Անդրեյ Շեւչենկոն հաջողությամբ վիրահատվել է Միլանում, հաղորդում է  La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի խմբային փուլի շվեդների հետ առաջին խաղում Շեւչենկոն թեթեւ վնասվածք էր ստացել, իսկ Ֆրանսիայի հետ խաղում ուժեղ հարված էր ստացել ծնկին: Ֆուտբոլիստի ծնկահոդում հեղուկ էր կուտակվել:

Շեւչենկոն ծնկահոդի խրոնիկ հիվանդություն ունի:

Վիրահատությունից հետո ուկրաինացին կկարողանա շարունակել կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով