12:11  ,  5 հուլիսի, 2012

Պելե. 1970թ. Բրազիլիայի հավաքականն ուժեղ է այսօրվա Իսպանիայից

1970թ. Բրազիլիայի հավաքականն ուժեղ է Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականից, իսպանական լրատվամիջոցներին հայտարարել է Պելեն:

«Եթե ես խաղայի Բրազիլիայի ասյօրվա հավաքականում, ապա մենք կհաղթեինք իսպանացիներին: Իսկ, եթե ավելի լուրջ, ապա խոսքը տարբեր դարաշրջանների մասին է: Անկասկած, այսօրվա Իսպանիայի հավաքականը լավագույնն է աշխարհում:

Իմ ժամանակվա Բրազիլիայի հավաքականը համեմատում էին Գերմանիայի, ապա Յոհան Կրոյֆի Հոլանդիայի թիմի հետ: Այժմ այն համեմատում են Իսպանիայի այսօրվա թիմի հետ: Դա վկայում է, որ մենք եղել ենք բոլորից ուժեղ: Բրազիլիայի հավաքականում շատ աստղեր կային, մինչդեռ իսպանացիներն ունեն երկու կամ երեք աստղ»,- ասել է Պելեն, փոխանցում է championat.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով