11:52  ,  5 հուլիսի, 2012

Ֆաբիո Կապելոն մտադիր չէ աշխատել Ռուսաստանում

Ֆաբիո Կապելոն մտադիր չէ պայմանագիր կնքել ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի հետ: Այդ մասին ասել է Կապելոյի որդին` Պյերֆիլիպոն, որը նաեւ հոր գործակալն է:

«Այժմ հայրս Իտալիայում է: Տեղեկությունը, թե նա համաձայնություն է ձեռք բերել Ռուսաստանի հավաքականում աշխատելու վերաբերյալ սուտ է», - Պյերֆիլիպո Կապելոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, թե իտալացի մասնագետը հետաքրքրված է Ռուսաստանի հավաքականում աշխատելու մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով