11:35  ,  5 հուլիսի, 2012

Ինյեստա. Մոուրինյոն քննադատում է, որովհետեւ քննադատությունը նրա ոճն է

Մենք չունեինք վառ արտահայտված հարձակվողներ, բայց կար թիմ, ասել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Անդրես Ինյեստան` մեկնաբանելով Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի քննադատությունն Իսպանիայի հավաքականի հասցեին Եվրո-2012-ի օրերին: Պորտուգալացին քննադատել էր Վիսենտե դել Բոսկեի մարտավարական սխեման, որը չուներ հարձակվող:

«Ես չեմ ցանկանում պատասխանել Մոուրինյոյի քննադատությանը: Մոուրինյոյի ոճն է քննադատությունը: Իմ փոխարեն խոսում է մեր արդյունքը: Եվրո-2012-ի բոլոր հանդիպումները մենք խաղացինք նույն մոդելով եւ հաղթեցինք:

Մենք չունեինք վառ արտահայտված հարձակվողներ, սակայն ունեինք թիմ: Ոչ ոք չկարողացավ դիմակայել մեզ: Մենք միշտ դավանել ենք խաղի այսպիսի փիլիսոփայություն: Սա «Բարսելոնան» կամ «Ռեալը» չէ, այլ` Իսպանիայի հավաքականն է, որն արդեն չորս տարի հաղթում է բոլոր խոշոր մրցաշարերում», - Ինյեստայի խոսքը մեջբերում է իսպանական Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով