09:17  ,  5 հուլիսի, 2012

L’Equipe. Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը կարող է զբաղեցնել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը:

Ֆրանսիական L’Equipe-ը գրում է, որ 40-ամյա Զիդանը Ֆրանսիայի հավաքականի նոր մարզիչի գլխավոր հավակնորդն է:

Թեկնածուների թվում է նաեւ «Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, սակայն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ցանկանում է հենց Զիդանին տեսնել ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Այս պահին Զիդանը Մադրիդի «Ռեալի» մարզական տնօրենն է: Նա բազմիցս հայտնել է, որ ցանկանում է սկսել մարզչական կարիերա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով