08:45  ,  5 հուլիսի, 2012

«Կորինտիանսը»՝ Լիբերտադորեսի Գավաթի հաղթող

Բրազիլական «Կորինտիանսը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Լիբերտադորեսի Գավաթի հաղթող:

Եզրափակիչի պատասխան խաղում բրազիլական ակումբը սեփական խաղադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց արգենտինական «Բոկա Խունիորսի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Էմերսոն Մարսիուն: Արգենտինայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Լիբերտադորեսի Գավաթ. եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Կորինտիանս» (Բրազիլիա) - «Բոկա Խունիորս» (Արգենտինա) – 2:0

Էմերսոն Մարսիու 54, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով