02:57  ,  5 հուլիսի, 2012

Պելե. Ժամանակն է Ոսկե գնդակը հանձնել Կասիլյասին

Դա նորմալ է, երբ սովորաբար պարգեւը հանձնում են նրան, ով գոլ է խփում եւ օգնում է ուրիշներին գոլ խփել, ասել է լեգենդար Պելեն:

«Այս մրցաշրջանում ես դիտել եմ բոլոր կարեւորագույն հանդիպումները եւ կարծում եմ, որ այժմ ամենահարմար ժամանակն է, որպեսզի Ոսկե գնդակը հանձնվի Իկեր Կասիլյասին:

Ո՞վ կհաղթեր. 1970 թվականի Բրազիլիայի հավաքակա՞նը, թե՞ ներկայիս Իսպանիան: Իմ Բրազիլիան, իհարկե:

Տրամաբանական է, որ այս երկու թիմերին համեմատում են, սակայն ժամանակները փոխվում են. յուրաքանչյուր դարաշրջան ունի իր հերոսները»,- Պելեի խոսքն է մեջբերում Reuters-ը:

Նշենք, որ վերջին մրցաշրջանում Կասիլյասը «Ռեալի» կազմում նվաճել է Իսպանիայի չեմպիոնի կոչումը, Չեմպիոնների լիգայում հասել է մինչեւ կիսաեզրափակիչ: Եվրո-2012-ում Կասիլյասը Իսպանիայի հավաքականի կազմում չեմպիոն դարձավ` ոչ մի գոլ բաց չթողնելով փլեյ-օֆի հանդիպումներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով