01:08  ,  5 հուլիսի, 2012

Լուսիոն տեղափոխվեց «Յուվենտուս»

Բրազիլիայի հավաքականի եւ իտալական «Ինտերի» նախկին պաշտպան, 34-ամյա

Լուսիոն ազատ ֆուտբոլիստի իրավունքով տեղափոխվեց իտալական «Յուվենտուս»:  

Թուրինում հաջողությամբ անցնելով բոլոր բժշկական թեստերը՝ Լուսիոն «Յուվենտուսի» հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2014թ. հունիսի 30-ը, հաղորդում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Լուսիոն «Ինտերի» կազմում հանդես էր գալիս 2009 թվականից: «Ինտերի» կազմում նա երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, մեկական անգամ դարձել Իտալիայի չեմպիոն, Իտալիայի սուպերգավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի հաղթող: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում