Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Մյոնխենգլադբախում ընկերական խաղ անցկացրեց Ֆինլանդիայի հետ՝ հաղթելով 2:0 հաշվով:
Բունդեսթիմից երկրորդ խաղակեսում աչքի ընկան «Շալկեի» կիսապաշտպան Մաքս Մայերն ու փոխարինման դուրս եկած Մեսութ Օզիլը:
«Մանչեսթեր Յունայթեդից» հեռացող Բաստիան Շվայնշտայգերը վերջին հանդիպումն անցկացրեց Գերմանիայի հավաքականի կազմում: 32-ամյա կիսապաշտպանը մեկնարկային կազմում խաղաց 68 րոպե եւ լավագույններից էր խաղադաշտում: Երկրորդ խաղակեսում երկրպագուներից մեկը մտավ խաղադաշտ եւ սելֆի արեց նրա հետ: Խաղից առաջ Շվայնշտայգերը չկարողացավ զսպել արցունքները: Նա 2004-ից էր հանդես գալիս Գերմանիայի հավաքականում, որի կազմում անցկացրած 121 խաղերում խփել է 24 գոլ:
Ռուսաստանի եւ Թուրքիայի հավաքականները հանդիպեցին Անթալիայում, որտեղ գրանցվեց 0:0 հաշիվը: Դա Ստանիսլավ Չերչերսովի առաջին խաղն էր Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:
Ընկերական խաղեր
Գերմանիա – Ֆինլանդիա՝ 2:0
Մաքս Մայեր, 55, Մեսութ Օզիլ, 77
Ալբանիա – Մարոկկո՝ 0:0
Թուրքիա – Ռուսաստան՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում