Գերմանիան հաղթեց Շվայնշտայգերի վերջին խաղում, ռուսները ոչ ոքի խաղացին Թուրքիայի հետ

00:44   1 սեպտեմբերի, 2016

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Մյոնխենգլադբախում ընկերական խաղ անցկացրեց Ֆինլանդիայի հետ՝ հաղթելով 2:0 հաշվով:

Բունդեսթիմից երկրորդ խաղակեսում աչքի ընկան «Շալկեի» կիսապաշտպան Մաքս Մայերն ու փոխարինման դուրս եկած Մեսութ Օզիլը:

«Մանչեսթեր Յունայթեդից» հեռացող Բաստիան Շվայնշտայգերը վերջին հանդիպումն անցկացրեց Գերմանիայի հավաքականի կազմում: 32-ամյա կիսապաշտպանը մեկնարկային կազմում խաղաց 68 րոպե եւ լավագույններից էր խաղադաշտում: Երկրորդ խաղակեսում երկրպագուներից մեկը մտավ խաղադաշտ եւ սելֆի արեց նրա հետ: Խաղից առաջ Շվայնշտայգերը չկարողացավ զսպել արցունքները: Նա 2004-ից էր հանդես գալիս Գերմանիայի հավաքականում, որի կազմում անցկացրած 121 խաղերում խփել է 24 գոլ:

Ռուսաստանի եւ Թուրքիայի հավաքականները հանդիպեցին Անթալիայում, որտեղ գրանցվեց 0:0 հաշիվը: Դա Ստանիսլավ Չերչերսովի առաջին խաղն էր Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Ընկերական խաղեր

Գերմանիա – Ֆինլանդիա՝ 2:0

Մաքս Մայեր, 55, Մեսութ Օզիլ, 77

Ալբանիա – Մարոկկո՝ 0:0

Թուրքիա – Ռուսաստան՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։