Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի առաջին մրցակից դանիացիներն ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթեցին Լիխտենշտեյնի թիմին: Առաջին խաղակեսում 3 րոպեում դուբլի հեղինակ դարձավ հոլանդական «Ֆեյենորդի» հարձակվող Նիկոլայ Յորգենսենը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հայաստանի հավաքականը Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի» ստադիոնում ընկերական խաղ էր անցկացրել Չեխիայի հավաքականի հետ՝ պարտվելով 0:3 հաշվով:
Հայաստանի եւ Դանիայի հավաքականների միջեւ խաղը կկայանա սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում:
Ընկերական խաղ
Դանիա – Լիխտենշտեյն՝ 5:0
Նիկոլայ Յորգենսեն, 30, 33, Անդրեաս Կորնելիուս, 49, Վիկտոր Ֆիշեր, 62, Յենս Լարսեն, 84
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում