23:29  ,  30 օգոստոսի, 2016

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Չեխիայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Չեխիայում անցկացրել է առաջին մարզումը, որը տեղի է ունեցել Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոնում»:

Նույն ստադիոնում օգոստոսի 31-ին Երեւանի ժամանակով 21։15-ին կմեկնարկի Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը։

Հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը, որի ընթացքում մարզիչները փորձարկել են մի քանի տակտիկական սխեմաներ, հաղորդում է ՀՖՖ կայքը։ Ֆուտբոլիստները նաեւ աշխատել են հարվածների եւ ստանդարտ դիրքերի իրացման վրա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում