11:03  ,  30 օգոստոսի, 2016

Մեսին չի օգնի Արգենտինայի հավաքականին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ստացել է ազդրի ստորին հատվածի մկանային վնասվածք, հաղորդում է Goal.com-ը:

Վնասվածքի պատճառով Մեսին Արգենտինայի հավաքականին չի կարողանա օգնել Ուրուգվայի եւ Վենեսուելայի դեմ ԱԱ-2018-ի ընտրական խաղերում: Սակայն հարձակվողը որոշել է միանալ ազգային թիմի ճամբարին, որպեսզի աջակցի թիմակիցներին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո Մեսին հայտարարել էր ազգային թիմից հեռանալու մասին, սակայն վերջերս հայտնեց մտափոխվելու մասին: Նա Արգենտինայի հավաքականում խաղում է 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Վերջերս հարձակվողը գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ 55 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում