09:42  ,  30 օգոստոսի, 2016

Անգլիայի հավաքականը նոր ավագ չի ունենա

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին շարունակելու է լինել ազգային թիմի ավագը:

«Ռունին հիանալի է կատարում ավագի պարտականությունները, այնպես որ դա հեշտ որոշում էր: Ուեյնի ցուցադրած արդյունքները խոսում են իրենց մասին: Նա հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստն է, որին թիմակիցները հարգում են: Կարծում եմ՝ ես ճիշտ որոշում կայացրի՝ նրան թողնելով ավագի դերում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: 

Հիշեցնենք, որ 30-ամյա Ռունին նաեւ Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է եւ 115 խաղում խփել է 53 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում