20:15  ,  29 օգոստոսի, 2016

Օբամեյանգը՝ Մխիթարյանին. Երկուսս էլ գիտենք ճշմարտությունը

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հերքել է գերմանական մամուլում իրեն վերագրված քննադատությունն իր նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանի հասցեին՝ «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ժամանակ:

Այդ հրապարակումների համաձայն, Օբամեյանգն ընդունելի չէր համարել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տեղափոխության բանակցությունների ոճը:

«Մարդիկ պետք է համարձակ նայեն միմյանց աչքերի մեջ նաեւ գործարքի ավարտից հետո: Խնդիրն այն է, թե ինչ մեթոդներով է իրականացվում տրանսֆերը: Մխիթարյանի տեղափոխության ժամանակ եղան տարբեր արտահոսքեր, որոնք ոչ ոչ չի հավանում: Ես բաց եւ ազնիվ մարդ եմ: Խոստանում եմ, որ եթե մի օր ընթանան իմ տեղափոխության բանակցությունները, ամեն ինչ հարթ կլինի»,- նշել էր Օբամեյանգը: 

Այժմ Օբամեյանգը Թվիթերում արած գրառումով ներողություն է խնդրել Մխիթարյանից այդ հրապարակման համար՝ մեղքը գցելով մամուլի վրա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում