14:14  ,  29 օգոստոսի, 2016

Իսպանական ակումբը պայմանագիր է կնքել ազատազրկված ֆուտբոլիստի հետ

Իսպանացի կիսապաշտպան Ալեքս Արիասը պայմանագիր է կնքել իր նախկին ակումբ «Ռեալ Ալավեսի» հետ: Օգոստոսի 29-ին ակումբի ստադիոնում կկայանա 29-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը, գրում է Marca-ն:

Հատկանշական է, որ Ալեքս Արիասը դատապարտված է 4 տարվա ազատազրկման: 2011-ի օգոստոսին նա մեղավոր էր ճանաչվել ավտովթարի մեջ, որի պատճառով մահացել էր 2 մարդ: 2015-ի հունվարին ֆուտբոլիստը դատապարտվել էր ազատազրկման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում