12:46  ,  29 օգոստոսի, 2016

Անրի. Բելգիայի հավաքականը կարող է պատմություն կերտել

Ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրին խոսել է ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականի նորուժի մասին: Վերջերս Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստն ընդգրկվել էր Բելգիայի թիմի մարզչական շտաբում:

«Սա մեծ մարտահրավեր է: Մենք պետք է աշխատենք այս թիմի ոգու ուղղությամբ, որպեսզի խաղացողներին համոզենք, որ նրանք կդառնան մեծագույն թիմ: Ես երկրորդ օգնականն եմ, իսկ գլխավորն այստեղ Ռոբերտո Մարտինեսն է: Ես նրան կօգնեմ խաղի սխեմաների հարցում ու կհամոզեմ ֆուտբոլիստներին իրենց ապագա հաջողությունների մասին»,- Անրիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 39-ամյա Անրին աշխատում էր «Արսենալի» ակադեմիայում եւ ֆուտբոլային փորձագետ էր Sky Sports ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում