«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին քիչ խաղաժամանակ տալուն:
«Եթե Խուան Մատային թողնեմ պահեստայինների նստարանին, դուք կասեք, որ ցանկանում եմ վաճառել նրան: Կարծում եմ՝ մյուսները եւս լավ են խաղում:
Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա ես պետք է աշխարհին ցույց տամ, որ ճիշտ ձեռքբերում եմ կատարել: Ես գիտեմ, որ նա սուպերխաղացող է, եւ ես չեմ շտապում նրան խաղացնելու հարցում: Հենրիխը պատրաստ է խաղալուն եւ կարող է հանդես գալ «Հալ Սիթիի» դեմ հանդիպմանը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Օգոստոսի 27-ին կայանալիք «Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 20:30-ին: «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը «Բորնմութի» եւ «Սաութհեմփթոնի» դեմ Պրեմյեր լիգայի նախորդ 2 տուրերի խաղերում փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում