Մոուրինյոն չի շտապում Հենրիխ Մխիթարյանի հարցում

15:11   27 օգոստոսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին քիչ խաղաժամանակ տալուն:

«Եթե Խուան Մատային թողնեմ պահեստայինների նստարանին, դուք կասեք, որ ցանկանում եմ վաճառել նրանԿարծում եմ՝ մյուսները եւս լավ են խաղում:

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա ես պետք է աշխարհին ցույց տամ, որ ճիշտ ձեռքբերում եմ կատարել: Ես գիտեմ, որ նա սուպերխաղացող է, եւ ես չեմ շտապում նրան խաղացնելու հարցում: Հենրիխը պատրաստ է խաղալուն եւ կարող է հանդես գալ «Հալ Սիթիի» դեմ հանդիպմանը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Օգոստոսի 27-ին կայանալիք «Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 20:30-ին: «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը «Բորնմութի» եւ «Սաութհեմփթոնի» դեմ Պրեմյեր լիգայի նախորդ 2 տուրերի խաղերում փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։