12:26  ,  27 օգոստոսի, 2016

Մոուրինյո. «Մանչեսթեր Յունայթեդն» ավարտել է տրանսֆերային արշավը

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ անգլիական ակումբը նոր խաղացողների ձեռք չի բերելու այս տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Մենք ավարտեցինք տրանսֆերային ակտիվությունը: Մեր ծրագրերում չկա ֆուտբոլիստների վաճառք կամ գնում: Բոլոր օղակներն ուժեղացվել են, բացի այդ, կան նաեւ ակադեմիայի խաղացողները: Տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթը հանգիստ կլինի մեզ համար: Ոչ ոք չի գնա, ոչ ոք չի գա:

Ինչ վերաբերում է Շվայնշտայգերին, անկեղծ ասած, լսելով «Բավարիայի» ներկայացուցիչների հայտարարությունները, մտածեցի, որ որ նրանք անմիջապես կտանեն Բաստիանին: Սակայն՝ ոչ, այդպես չեղավ: Պարոն Ռումենիգեն մեզ չդիմեց նրան վերադարձնելու հարցով»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ 32-ամյա Շվայնշտայգերը հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իր վերջին ակումբն է լինելու Եվրոպայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում