19:36  ,  25 օգոստոսի, 2016

ՈւԵՖԱ. 40-ամյա դարպասապահը՝ մրցաշրջանի լավագույն սեյվի հեղինակ

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է անցած մրցաշրջանի լավագույն սեյվը: Մրցանակը բաժին կհասնի Հունգարիայի հավաքականի 40-ամյա դարպասապահ Գաբոր Կիրային, որը Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի խաղում գեղեցիկ ցատկով հետ էր մղել Բելգիայի հավաքականի խաղացող Քեւին դե Բրույնեի հարվածը:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում