Ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի դարպասապահ Հոուպ Սոլոն կես տարով հեռացել է ազգային թիմից, հայտնում է Goal.com-ը:
ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան նման որոշում է կայացրել ֆուտբոլիստի հայտարարությունից հետո: Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Շվեդիայի թիմի դեմ հանդիպումից հետո Սոլոն հայտարարել էր, որ իրենց դեմ խաղում էր վախկոտների խումբ: Այդ խաղում ԱՄՆ-ի թիմը պարտվել էր հետխաղյա 11 մետրանոցներով եւ լքել պայքարը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում