22:45  ,  24 օգոստոսի, 2016

Ռոբի Քինն ավարտեց կարիերան հավաքականում

Իռլանդիայի հավաքականի եւ «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Ռոբի Քինը հայտարարել է ազգային թիմում կարիերան ավարտելու մասին: 36-ամյա ֆուտբոլիստի համար վերջինը Իռլանդիայի հավաքականում կլինի օգոստոսի 31-ին կայանալիք Օմանի հետ ընկերական խաղը:

«Հրաշալի ճանապարհորդություն էր ինձ համար: Ես ազգային թիմում խաղացել եմ ավելի քան 18 տարի՝ 1998 թվականից: Տասը տարի եղել եմ թիմի ավագ: Ես վայելել եմ այդ ճանապարհորդությունը»,- Ռոբի Քինի խոսքը մեջբերերում է BBC-ն:

Ազգային թիմում Ռոբի Քինն անցկացրել է 145 հանդիպում, խփել է 67 գոլ եւ հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում