17:08  ,  24 օգոստոսի, 2016

Լեգենդար Ռոնալդոն վերադառնում է «Ռեալ»

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն կվերադառնա Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է Marca-ն:

«Ռեալի», «Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կլինի Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականը: 39-ամյա բրազիլացին վաղուց էր ցանկանում վերադառնալ մադրիդյան ակումբ, եւ նա Պերեսի հետ վերջին 2 տարիներին քննարկում էր դա:

Ռոնալդոն «Ռեալում» խաղացել է 2002-2007-ը՝ 127 խաղում խփելով 83 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում