Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) օգոստոսի 24-ին հրապարակել է այն մարզիկների անունները, որոնց դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերում:
Դոպինգ օգտագործած ծանրորդների թվում է նաեւ բելառուս Անդրեյ Ռիբակովը, որը Պեկինում արծաթե մեդալ էր նվաճել 85 կգ քաշային կարգում: Այդ քաշային կարգում բրոնզե մեդալակիր էր դարձել Հայաստանը ներկայացնող Տիգրան Վ. Մարտիրոսյանը, որին պետք է բաժին հասնի Ռիբակովի արծաթե մեդալը:
Հիշեցնենք, որ Պեկին-2008-ում Ռիբակովը երկամարտում գրանցել էր 394 կգ եւ միայն անձնական քաշով էր զիջել ոսկե մեդալակիր դարձած չինացի Լու Յունին: Տիգրան Վ. Մարտիրոսյանի երկամարտի արդյունքն էր 380 կգ (177+203):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում