12:28  ,  24 օգոստոսի, 2016

Բրավոն «Մանչեսթեր Սիթիում» կստանա 2 անգամ ավելի, քան «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոն «Մանչեսթեր Սիթիում» կստանա 2 անգամ ավելի աշխատավարձ, քան կատակոնական ակումբում:

Sport.es-ի համաձայն՝ անգլիական ակումբում 33-ամյա ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կազմելու է 100 հազար ֆունտ ստերլինգ: Բրավոյի տրանսֆերը կկազմի 17 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հիշեցնենք, որ չիլիացի դարպասապահն արդեն Մանչեսթերում է եւ շուտով պայմանագիր կկնքի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում