11:10  ,  24 օգոստոսի, 2016

Հայաստանի հավաքականի կազմը Չեխիայի եւ Դանիայի դեմ խաղերում

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է ազգային թիմի 26 ֆուտբոլիստներից բաղկացած ընդլայնված կազմը Չեխիայի դեմ ընկերական խաղի ու Դանիայի հետ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպման համար: Առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար կհայտավորվեն 23 ֆուտբոլիստներ:  

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով, «Շիրակ»                                 

Գոռ Մանուկյան, «Փյունիկ» 

Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Մարսել» (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս

Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Գեւորգ Հովհաննիսյան, «Շիրակ»                      

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  

Մարկոս Պիզելի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Զավեն Բադոյան, «Բանանց»

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Պետրոս Ավետիսյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով, «Մորդովիա» (Ռուսաստան)   

Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)

Դավիթ Արշակյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Վարդան Պողոսյան, «Փյունիկ»

Չեխիա – Հայաստան խաղը կկայանա օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավ քաղաքում, իսկ Դանիա – Հայաստան հանդիպումը՝ սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում: 

Հայաստանի հավաքականն օգոստոսի 28-ից 29-ը հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում: Օգոստոստի 30-ի առավոտյան ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը եւ Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղերթով կմեկնեն Չեխիայի մայրաքաղաք Պրագա: Հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների մեծամասնությունն ազգային թիմին կմիանա արդեն Չեխիայում, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում