10:11  ,  24 օգոստոսի, 2016

«Ռեալի» երկրպագուները կողմ են Խամեսի վաճառքին

Իսպանական Marca հարցում է անցկացրել՝ պարզելու երկրպագուների կարծիքը Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ապագայի վերաբերյալ:

Հարցմանը մասնակցածների 59 տոկոսը կողմ է Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի վաճառքին, իսկ 41 տոկոսը նշել է հակառակը: Հարցմանը մասնակցել է 29 հազար մարդ:

Վերջերս «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել էր, որ թիմը մտադիր չէ բաժանվել կոլումբացի կիսապաշտպանից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում