Իսպանական Marca-ն հարցում է անցկացրել՝ պարզելու երկրպագուների կարծիքը Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ապագայի վերաբերյալ:
Հարցմանը մասնակցածների 59 տոկոսը կողմ է Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի վաճառքին, իսկ 41 տոկոսը նշել է հակառակը: Հարցմանը մասնակցել է 29 հազար մարդ:
Վերջերս «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել էր, որ թիմը մտադիր չէ բաժանվել կոլումբացի կիսապաշտպանից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում