Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի ենթադրյալ մասնակցությամբ բռնաբարության գործի հետաքննությունը դադարեցվել է ապացույցների բացակայության պատճառով:
Դե Խեայի հետ կապված սեքս սկանդալի պատմությունը հայտնվեց Եվրո-2016-ի մեկնարկից առաջ: 2012-ին տեղի ունեցած բռնաբարության գործով անցնող կանանցից մեկը ցուցմունքներում նշել էր նաեւ Դավիդ Դե Խեայի անունը: Սակայն հետագայում պարզվել է, որ կինը հայտնի ֆուտբոլիստների անունները նշել է, որպեսզի իր պատմությունը վաճառի մի քանի լրատվամիջոցների, հաղորդում է Mirror-ը: Այս ընթացքում Դավիդ Դե Խեան չի հարցաքննվել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում