18:10  ,  23 օգոստոսի, 2016

Լեհաստանում ֆանատները ծեծելով սպանել են 19-ամյա ֆուտբոլիստի

Լեհական «Կոտովիցե» ակումբի ֆուտբոլիստ Դոմինիկ Կոշովսկուն սպանել են ֆուտբոլային խուլիգանները, գրում է se.pl-ը։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը, երբ 19-ամյա ֆուտբոլիստի եւ նրա հոր վրա հարձակվել են Կոտովիցեի կենտրոնում գտնվող ակումբներից մեկի մոտ։ Խուլիգանները դաժան ծեծի են ենթարկել  Կոշովսկուն ու նրա հորը։ Ֆուտբոլիստը մահացել է ծանր վնասվածքներից, իսկ նրա հայրը ծայրահեղ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Լուրեր են շրջանառվում, որ ֆուտբոլիստի վրա հարձակվողները եղել են «Կոտովիցեի» մրցակից ակումբներից մեկի ֆանատները։ Ոստիկաններն արդեն ձերբակալել են 3 կասկածյալների, որոնց տարիքը չի գերազանցում 20-ը։ Հետաքննությունը շարունակվում է։

Դոմինիկ Կոշովսկուն «Կոտովիցեի» սան է եւ 9 տարեկանից էր մարզվում թիմի ակադեմիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում