23:01  ,  21 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Արտեմ Հարությունյանին հաղթած Ադրբեջանը ներկայացնող կուբացին պարտվեց եզրափակիչում

Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում Գերմանիան ներկայացնող Արտեմ Հարությունյանին հաղթած կուբացի Լորենցո Սոտոմայորը պարտվեց եզրափակիչում եւ դարձավ արծաթե մեդալակիր: Ադրբեջանի կուբացի ներկայացուցչին ոսկե մեդալ նվաճել թույլ չտվեց ուզբեկ Ֆազլիդին Գաիբնազարովը:

Այս քաշային կարգում Արտեմ Հարությունյանի պես բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ ռուսաստանցի Վիտալի Դանցեւը:

Հիշեցնենք, որ 26-ամյա Արտեմ Հարությունյանը ծնվել է Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում