Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերում գրանցվել է առաջին համաշխարհային ռեկորդը: Արդեն մեկնարկել է նետաձգության մրցաշարը: Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Վուջինը տղամարդկանց անհատական պայքարի առաջին փուլում 720 հնարավորից վաստակել է 700 միավոր:
Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր հարավկորեացի Լիմ Դոն Հենին, որը 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում վաստակել էր 699 միավոր:
Ռիոյի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը օգոստոսի 5-ին է եւ կսկսվի Երեւանի ժամանակով 03:00-ից (օգոստոսի 6):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում