23:26  ,  30 հուլիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր թուրքական «Գալաթասարայից»՝ 5:2

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Շվեդիայում ընկերական հանդիպում անցկացրեց թուրքական «Գալաթասարայի» հետ եւ առավելության հասավ 5:2 հաշվով: Արդեն 4-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը խփեց առաջին գոլը նոր թիմում: Դրանից հետո Ստամբուլի թիմը երկու անգամ գրավեց Դավիդ Դե Խեայի դարպասը եւ ընդմիջման գնաց հաղթանակած՝ 2:1:

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին ընդմիջմանը փոխարինեց անգլիացի կիսապաշտպան Մայք Քարիկը: Միայն առաջին խաղակեսն անցկացրեց նաեւ Իբրահիմովիչը, որին փոխարինեց Մարկու Ռեշֆորդը:

Երկրորդ խաղակեսում Ուեյն Ռունիի դուբլի եւ Մարուան Ֆելաինիի ու Խուան Մատայի գոլերի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ հաղթանակ տանել 5:2 հաշվով:

Ընկերական հանդիպում 

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Գալաթասարայ»՝ 5:2

Զլատան Իբրահիմովիչ, 4, Ուեյն Ռունի, 55, 59, 11մ, Մարուան Ֆելաինի, 62, Խուան Մատա, 75 - Սինան Գյումուս, 22, Բրումա, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում