11:16  ,  30 հուլիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդն» Իբրահիմովիչի մարզաշապիկների վաճառքից արդեն ստացել է 90 միլիոն եվրո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» թիմի նորեկ, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մարզաշապիկների վաճառքից մեկ շաբաթում ստացել է 90 միլիոն եվրո, հաղորդում է The Sun-ը:

Պարբերականը նշում է, որ միայն Իբրահիմովիչի մարզաշապիկների մի քանի օրվա վաճառքի եկամուտը թույլ կտա փակել Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի գումարը:

34-ամյա Իբրահիմովիչն անվճար է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող: Նրա պայմանագիրը Փարիզի ՊՍԺ-ի հետ ավարտվել էր հուլիսին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում