11:17  ,  29 հուլիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ կտա 9 խաղացողների

«Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանը կվաճառի կամ վարձակալությամբ այլ թիմեր կուղարկի 9 ֆուտբոլիստների: Խոսքը Բաստիան Շվայնշտայգերի, Ադնան Յանուզայի, Ուիլ Քինի, Թայլեր Բլեքեթի, Փեդի Մաքնեյրի, Ջեյմս Ուիլսոնի, Անդրեաս Պերեյրայի, Թիմոթի Ֆոսու-Մենսայի, Քեմերոն Բորթուիք-Ջեքսոնի մասին է, հաղորդում է dailymail-ը:

Նախորդ օրը բոլոր այս ֆուտբոլիստները մարզվել են «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմում:

Մոուրինյոյի գլխավորած թիմը հուլիսի 30-ին Շվեդիայում ընկերական հանդիպում կանցկացնի թուրքական «Գալաթասարայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում