09:14  ,  29 հուլիսի, 2016

Դավիթ Արշակյանի հեթ-տրիկը

Ֆուտբոլի Լիտվայի առաջնության 19-րդ տուրում հեթ-տրիկով աչքի է ընկել «Տրակայի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը: Տրակայը 4:3 հաշվով առավելության է հասել «Ուտենիսի» նկատմամբ եւ 39 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը «Ժալգիրիսն» է՝ 41 միավոր:

Արշակյանը երկրորդ եւ երրորդ գոլերը խփել է 11 մետրանոցից: Երկրորդ գոլի դեպքում, դարպասապահը հետ է մղել հարվածը, սակայն 21-ամյա հայ ֆուտբոլիստն առաջինն է հասել գնդակին եւ գրավել է դարպասը: 

Լիտվայի առաջնություն, 19-րդ տուր

«Տրակայ» - «Ուտենիս»՝ 4:3

Արշակյան, 32, 56, 72, 11մ, Բիչենոկ, 68 - Վերեշչակ, 5, Լեւսինաս, 17, Պոլյանսկի, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում